Sunday, August 5, 2012

Դոկտոր Ժիվագո / Doctor Zivago /224 րոպե 20 վայրկյան


Doctor Zivago
(ֆիլմի առցանց դիտելու հղումը)

   Հարկավոր է կարդալ Պաստեռնակի այս գործը... Սա Բորիս Պաստեռնակի միակ պատմողական շարադրված ստեղծագործությունն է, այն արժանացել է նոբելյան մրցանակի, իսկ խորհրդային միության ժամանակ մտել է արգելված գրականության ցանկում: Շատերը այդ մրցանակը սովորություն ունեն պայմանավորել նրա ազգության՝ հրեա լինելու հետ, բայց յուրաքանչյութը, ով ընթերցի այդ գործը կգնահատի անմիջական ներկայացված անցյալ դարի ողջ իրականությունը, որը շարունակվում է և հիմա և կշարունակվի դեռ որոշ ժամանակ... Բայց այս ամենի հետ մեկտեղ գրքին ծանոթները կհամաձայնեն ինձ հետ, որ Պաստեռնակը այս ստեղծագործությունում ևս կարծես չի մոռանում իր ազգությունը և մի ամբողջ սուրահ կարծես թե նվիրում է հրեա ծերունու ում չարչարում և ծաղրում են կազակները, հետաքրքրական է, որ վեպի այս և նման հատվածները ֆիլմում տեղ չեն գտել, ինչպես նաև այն որ վեպի սկզբում հիշատակվում է Թիֆլիսի և Արարատի հետ կապված դրվագներ...
  Այս վեպը ընթերցել էի ուղիղ երկու տարի առաջ ճիշտ նույն վայրում որտեղ և հիմա գտնվում եմ, և շատերի կողմից սիրված ֆեյսբուքյան էջերից մեկում՝ «Ինչ Կինո կարելի է նայել այսօր», հանդիպեցի «Դոկտոր Ժիվագո»-ի աֆիշան, նրանց խնդրեցի ինձ փոխանցեն առցանց ֆիլմի հղումը և նրանք չզլացան, ինչի համար շնորհակալ եմ նրանց: Եթե կարծում եք, որ այդպես էլ ժամանակ չեք գտնի գիրքը կարդալու համար ապա գոնե ֆիլը դիտեք 
այն Ձեզնից կխլի 224 րոպե 20 վայրկյան, բայց Ձեր կյանքը գուցե երկարացնի տարիներով...


 Ֆիլմը դիտելուց հետո ուրախ կլինեմ եթե կիսեք Ձեր տպավորություները մեկնաբանության տեսքով կամ պարզապես ինչ-որ կերպ:

Tuesday, July 17, 2012

Armenia & Israel



   Ի՞նչ զուգադիպություն, ինչքան պարագա կա տուրուդմփոցի համար անհրաժեշտ հայերի կողքը միշտ կանգնած են, անգամ բառարաններում...
   Չգիտեմ հրեաների մասին շարունակեմ թե ընթերցողը ինձնից էլ լավ գիտի... )

 Փաստորեն ամեն ինչ պետք է սկսել բառարաններից...




Sunday, July 15, 2012

հարց 2


  Երեկոյան հրավիրված ես մեծ խնջույքի, որտեղ հանկարծ պարզ կդառնա, որ ծնողներիցդ մեկի՝ մոր կողմից ժառանգել ես լեհական ազնվականի արյուն, այդ մասին քեզ չէին ցանկանում ասել մինչև չափահաս դառնալտ... ի՞նչ կպատահի քո կառուցած մտքերի հետ:

  Կշարունակեց քեզ համարել ուրարտացիների հետևո՞րդ՝ հայ, թե՞ կձգտես բացահայտել լեհական նոր քեզ անհայտ արժեքներ, թե՞ իրականում անմիջապես կզրոյանա ազգային գործոնը քո մեջ, բոլորը կդառնան հավասար... Ո՞րը այս երեքից:

      Հարցի պատասխանը կարող եք ուղղարկել surenedilyan@mail.com էլ. հասցեին:
Նամակում եթե հայտնեք ցանկություն կստանաք համապատասխան մեկնաբանությունը Ձեր պատասխանի: Ի դեպ կարող եք ոչ մի անձնական տվյալ չթողնել նամակում և ուղարկել նամակը որևէ երրորդական հասցեից:



Saturday, July 14, 2012

Երբևէ պատահած ամենահզոր միջուկային ռումբը

  Հոկտեմբերի 30, 1961 թվական. այդ օրը Նոր Երկրի արևմտյան ափերին «հանուն խաղաղության» փորձարկվեց միչ այժմ փորձաքննություն անցած ամենահզոր միջուկային ռումբը: Հոսքացուցիչները գրանցեցին մինչև 57 մեգատոն հզորություն (փակ տարածության մեջ նման ճնշումների դեպքում ածխի մոլեկուլը ենթարկվում է «թանկարժեք» ձևափողության՝ դառնալով ալմազ):









Saturday, July 7, 2012

Առջևում Լյառն Արարատն է և Հայաստանը




Նկարը եզակի է, այն պատկանում է ամերիկյան ռազմական ավիացիային:

Դուք այն բավականին մեծ՝ 3072x2048 չափերով կարող եք ներբեռնել այս բլոգից:

Sunday, July 1, 2012

Վերջին արևի օրը



Հյուսիսում՝ շքեղ ամրոցի մութ սենյակում 
Միասին կընդունենք արքաներին,
Որոնց մեր կամակորությամբ նշանակած կլինենք
Իրենք էլ այնքան գոհ կլինեն:
Երեկոյան նոր սահմաններ կգծես
Ու հաջորդ օրը կիկին հյուրեր կունենանք:
Նրանց մեր պահանջները կառաջադրենք
Նրանք միևնույն է գոհ կմնան՝
Դե քո շնորհիվ Արքա են չէ՞...

Մի օր հույսով լցված
 Մարդկանց մարդկության վրա գրազ կգամ հետդ
Ու պահ չահցած տանուլ կտամ գրազը:


Դու դադարել էիր ապրել ցանկանալը՝ կգնաս հանգստի...

Ու այդպես...
Վերջին արևի օրը դու կլինես երջանիկ
Ու այնքան տաք, որ կմոխրացնես շուրջդ եղածը...

Քո պատմությունը քեզ կլքի հենց այդ օրը,


Դու կմոտենաս արևին,
Ես կլինեմ հյուսիսում, 
Բայց արդեն նոր մոլորակի
Քո ափերի վրա ոչինչ չստացվեց
Հուսամ ինձ կներես՝ թեպետ, եթե լինես...

Հիշել քեզ՝ չեմ խոստանում
Պատմել քո մասին չի ստացվի
Չեն հավատա նրանք այդ մասին:
Դու հրաշք էիր, բայց ժամանակ առաջ,
Հիմա մոխիր չես անգամ,
Էլ չկաս ու հավանաբար չես էլ եղել
Ու ամենը այս՝ հավերժ հավերժություն կգնա...