Sunday, July 1, 2012

Վերջին արևի օրը



Հյուսիսում՝ շքեղ ամրոցի մութ սենյակում 
Միասին կընդունենք արքաներին,
Որոնց մեր կամակորությամբ նշանակած կլինենք
Իրենք էլ այնքան գոհ կլինեն:
Երեկոյան նոր սահմաններ կգծես
Ու հաջորդ օրը կիկին հյուրեր կունենանք:
Նրանց մեր պահանջները կառաջադրենք
Նրանք միևնույն է գոհ կմնան՝
Դե քո շնորհիվ Արքա են չէ՞...

Մի օր հույսով լցված
 Մարդկանց մարդկության վրա գրազ կգամ հետդ
Ու պահ չահցած տանուլ կտամ գրազը:


Դու դադարել էիր ապրել ցանկանալը՝ կգնաս հանգստի...

Ու այդպես...
Վերջին արևի օրը դու կլինես երջանիկ
Ու այնքան տաք, որ կմոխրացնես շուրջդ եղածը...

Քո պատմությունը քեզ կլքի հենց այդ օրը,


Դու կմոտենաս արևին,
Ես կլինեմ հյուսիսում, 
Բայց արդեն նոր մոլորակի
Քո ափերի վրա ոչինչ չստացվեց
Հուսամ ինձ կներես՝ թեպետ, եթե լինես...

Հիշել քեզ՝ չեմ խոստանում
Պատմել քո մասին չի ստացվի
Չեն հավատա նրանք այդ մասին:
Դու հրաշք էիր, բայց ժամանակ առաջ,
Հիմա մոխիր չես անգամ,
Էլ չկաս ու հավանաբար չես էլ եղել
Ու ամենը այս՝ հավերժ հավերժություն կգնա...




No comments:

Post a Comment