․․․անցնում էր նույն անապատով, միայն այս անգամ շքեղ Մերսեդեսով։
Ժամանակներ էին անցել, իսկ անապատում միայն ճանապարհն էր ավելացել, որի կարիքն առաջ այնքան էր զգացվում, որին առաջ երբեկ չէր հանդիպի անվերջությունում ավարտվող անապատի հորիզոններում․․․
Այն ժամանակ ինքն էր ճանապարհ ընտրում չտարբերվող շիկացած ավազի բլուրներով անցնող, չմոտեցող հորիզոնից մի կետ առանձնացնելով փորձում էր սպառվող ջանքերով մոտենալ, բայց կետն ընտրյալ՝ կարծես տեղից անգամ չեր շարժվում․․․ Իսկ հիմա․․․ Հիմա նա անցնում է նույն անապատով, առանց ջանքերի, Մերսեդեսի ետնամասում նստած, անձնական վարորդի ուղեկցությամբ, միայն աչքերն են անվերջ որոնում անցյալում մնացաց իրեր, որոնք վաղուց արդեն խորտակված են անապատում․․․