Sunday, June 3, 2012

Խախտիր օրենքը հորիզոնի...


Երբ մի օր կխախտես հորիզոնի օրենքը,
Բացելով մտքիդ բոլոր սահմանները
Կգնահատես քո սեփական անսահման հնարավորությունները,
Որոնց սահմանափակում են հենց սեփական մտքի կարմիր լուսանցքները...

Դու հզոր ես, ամենակարող...
Հավատա քեզ, քո մտքին,
Դու կարող ես անել ամենը...

Հիշիր ամեն արտաքինը անցնելու է կադրի պես հեռանա
Մարդկանց խոսքերը բոլոր, կգոլորշանա ամեն արևի հետ հերթական օրվա,
Երգերն էլ երկար չեն հնչի որպես ցանկալի...

Գտիր քեզ մեջ քոնը,
Ամեն բան շուրջն գնահատիր բարձր ու բարի
Եվ հարաբերությունը միջավայրի հետ փոխադարձ
Կլինի նույնը՝ բավարարված ու կրկին բարի:

Դու լավն ես, մտքերդ հրաշալի,
Քեզ պես մենակ դու ես միլիարդի մեջ կլոր աշխարհի
Դե պտտեցրու անիվը հանուն հավերժ օրգանականի...








No comments:

Post a Comment