Thursday, June 21, 2012

պիլա-ՍՈՖ-եդա




...դժվար է նկատելը, որ այլևս քեզ չի պատկանում գլխավոր դերը

ու որ՝ «ամեն բան քեզ համար է» առասպելի հեղինակին, որպես հերետիկոսի վաղուց մոխիր են սարքել ճիզվիտները ու այսուհետ հավատարիմ Ավետարանների հերթական ոչխարն ես, սքավորն էլ հովիվտ: Ու դու ինչքան ուզում ես կրկնիր... բոլորը խլացել են:

  Փոխելու համար՝ ինչ որ բան, նոր ափեր են հարկավոր, այստեղ դու օտար ես, քո մտքերը խորթ են... «հեռացի՛ր»,- դիմում է քեզ զոմբիացած ամբոխը...





Friday, June 15, 2012

Անսահմանության մեջ անսահման հզոր










Անսահմանության մեջ անսահման հզոր լինելու համար հարկավոր է երկուսը.



Լինել անսահման համբերատար


եվ

Ամեն պահ պատրաստ լինել կորցնել ունեցած ամենը:








Sunday, June 10, 2012

Po prostu podaruj




Moje łagodne słońce w pajęczynie pochmurnych dni...
Jak tylko ją zobaczyłem, zrobiło się jaśniej i cieplej!
...

Zapachy kwiatów i wiosny nawet w środku srogiej zimy...
I takie śnią mi się sny! My sami, tylko my…
Nie oddam Ciebie nikomu! Wypowiem całemu światu wojnę!
I kiedy zwycięsko z niej wrócę
W Twoje włosy się zanurzę!
...

Po prostu podaruj mi tylko jedno spojrzenie

I swój magiczny pocałunek podaruj!
A ja natychmiast stanę się bajecznie bogaty
Bogatszy od wszystkich książąt i wszystkich królów!




Saturday, June 9, 2012

մի օր քնից կարդնանաս ու կտեսնես՝ հավերժ քնած ես



վերջում վերջին անգամ
մտքում դժվարությամբ կտաս անունը նրա, 

որպես այդպիսին վերջին մի բառ... 

այլևս շուրջը կլինի լուռ վերջապես
ու դու կդառնաս հանկարծ նրա պես
նրանից մի կտոր պոկված,
որն կվերադառնա իր տեղը լրիվ հանկարծ:

քեզ հետ կտանես ցանկությունների ծով,
արցունքի ոչ մի կաթիլ,
և լռության հավերժություն:

կխնդրես նրան, ընդունի քեզ
ինչպես չընդունեցիր նրան, և ոչ մի անգամ՝ ինքտ:

այդ օրը կլինի վերջինը բոլոր այն ամենի ինչ պատահեց...

և վերջում վերջին անգամ
որպես մարդ՝ կասես նրան, որ դու ..... .. ....

և վերջում վերջապես կդառնաս քար,
ու թող դա հավերժ...



Tuesday, June 5, 2012

hարց.




Մի պահ պատկերացրու, որ բժիշկ ես. ինչպես կվարվես հետևյալ իրավիճակում...


   ...ժամը 04:30 դու գտնվում ես հիվանդանոցում՝ քո աշխատասենյակում: Հանկարծ շտապ կանչ՝ վերակենդանացման բաժանմունքից և միանգամից երկուսը: Այդ պահին շտապ դուրս ես գալիս աշխատասենյակից և վազում ես դեպի վերակենդանացման բաժանմունք ընթացքում բուժքույրը տեղեկացնում է, որ հիվանդներից մեկը 32-ամյա կին է, որն ունի 2 երեխա և անհապաղ սրտի վիրահատություն է հարկավոր, իսկ երկրորդը 19 ամյա երիտասարդ, ով իր ընկերոջը փրկելուց ծանր վիրավորվել էր...

                                              Ո՞ր հիվանդի պալատը կշտապես...

      Հարցի պատասխանը կարող եք ուղղարկել surenedilyan@mail.com էլ. հասցեին:
Նամակում եթե հայտնեք ցանկություն կստանաք համապատասխան մեկնաբանությունը Ձեր պատասխանի: Ի դեպ կարող եք ոչ մի անձնական տվյալ չթողնել նամակում և ուղարկել նամակը որևէ երրորդական հասցեից:








Sunday, June 3, 2012

Խախտիր օրենքը հորիզոնի...


Երբ մի օր կխախտես հորիզոնի օրենքը,
Բացելով մտքիդ բոլոր սահմանները
Կգնահատես քո սեփական անսահման հնարավորությունները,
Որոնց սահմանափակում են հենց սեփական մտքի կարմիր լուսանցքները...

Դու հզոր ես, ամենակարող...
Հավատա քեզ, քո մտքին,
Դու կարող ես անել ամենը...

Հիշիր ամեն արտաքինը անցնելու է կադրի պես հեռանա
Մարդկանց խոսքերը բոլոր, կգոլորշանա ամեն արևի հետ հերթական օրվա,
Երգերն էլ երկար չեն հնչի որպես ցանկալի...

Գտիր քեզ մեջ քոնը,
Ամեն բան շուրջն գնահատիր բարձր ու բարի
Եվ հարաբերությունը միջավայրի հետ փոխադարձ
Կլինի նույնը՝ բավարարված ու կրկին բարի:

Դու լավն ես, մտքերդ հրաշալի,
Քեզ պես մենակ դու ես միլիարդի մեջ կլոր աշխարհի
Դե պտտեցրու անիվը հանուն հավերժ օրգանականի...