Sunday, April 1, 2012

Հրամաններ ապագայից



Կգա օրը ես նույնպես կերգեմ,
Հավանաբար դեռ կսիրեմ,
Բայց դժվար թե հիշեմ
Այդպես հիմարությունների մասին:

Կասկածները, որ սովորականի պես գերեզմանում չեմ ավարտվելու
Կդառնա իրականություն, որից կհետևի մեկ այլ իրականություն.
Կվերանա մարդկային մորթապաշտությունը, որը մինչ այդ
 Թաքցնում էին սեվազգեստ քրմերը ստեղծածին աստվածների տաճարներում...

Այդ տաճարները թող կանգուն պատմություն դառնան,
Նրանց ոսկեպատ գմբեթներին երկար կյանք եմ ցանկանում,
Միայն թե այցելուներին, որպես հետաքրքրասերների եմ պատկերացնում...

Տիեզերքի անսահման հեռավորությունները թող հասանելի դառնան,
Մարդկային տեսակը թող հաշտվի բնության հետ,
Նրանց կյանքը թող երկարի ու սպառվի ամեն հիշողության հետ անցյալի...

Սա հրամանների ցանկն էր ապագաի

Եվ ցանկությունը իդեալի՝
Որ չտեսնի այդ օրը անհամբերը ներկաի...


Ապագան ժամանակի այն տիրույթն է, որը կդառնա ներկա եթե պահպանես համբերություն և անես այն ինչ թելադրում է բնությունը քո մտքին...







No comments:

Post a Comment