Վերջերս կրկին հիշեցի իմ դիտած սակավ ֆիլմերի ցանկից՝ «Հիտլերի վերջին օրերը» ֆիլմից մի դրվագ. Ֆյուրերը արդեն ինքնասպան էր եղել, գերմանական գեներալները բունկերում փորձում էին որոշում կայացնել՝ մնալ բունկերում և պատմությունը գրել, որ այնուամենայնիվ ֆաշիստները չհանձնվեցին, թե լքել այն ետնամուտքերով և նոր ափերում նոր կյանք սկսել: Գերմանական զորքերի ամենաբարձր կոչումով բժիշկը համառում էր,- «եկեք լքե՛նք բունկերը, անիմաստ է պայքարելը, ինչքան էլ անհավանական է, բայց Ֆյուրերը էլ չկա և մենք ենք մեր գլխի տերը...»,- նման լարված արտահայտություններով դժվար է ասել բժիշկը փորձում էր արդարացնել իր՝ բունկերը լքելու որոշումը, թե ցանկանում էր կոլեգաներին ժամանակ հետո կրկին կենդանի տեսնել...
Այդ պահին բարձրաստիճան սպաներից մեկը, բավականին հանդարտ տոնով դիմեց բժշկին,
- « ինչո՞ւ ես այդքան կառչած կյանքից... »:
Վերջին տողերից հետո սկսում ես կյանքին մի տեսակ այլ աչքերով նայել.... չգիտեմ լավ է թե վատ, բայց ավելի շատ սկսում ես մտածել ոչ թե երկարակեցությանդ մասին , այլ արածդ գործերի ու նրանց արդյունքների մասին: Եվ ի վերջո միթե աննպատակ ապրող մարդը իրականում ապրում է?
ReplyDeleteՀարգանքներով` Ա.
վերջին հարցադրումտ դուրս շատ եկավ Անն...
ReplyDeleteնյութը պահանջեց այդպիսի հարցադրում...
ReplyDelete