2009 թվականի հունիսն էր, ավարտվել էր պետական քննությունները 4 ընկերներով որոշեցինք որևէ բան ձեռնարկել և Պոլիտեխնիկի վարժարանի այգում ծավալվեցին բուռն քննարկումներ: Չեմ հիշում թե մեզնից ումն էր թերթ ստեղծելու միտքը, բայց կենտրոնացանք հենց այդ մտքի վրա: Երկար ու ոգևորված քննարկումներով քայլեցինք դեպի Մատենադարանի առջևի թերթի կրպակը, որտեղ էլ առաջին անգամ հնչեց «ԳԱՆՍ» անունը՝ դա 2009 թվականի հունիսն էր և կարծեմ հենց 15-ը...
Այնուհետև սկսվեցին մեր աշխատանքները... այն ժամանակ դեռ ոչինչ չգիտեինք, բացի այն բանից, որ ցանկանում էիրնք տեսնել 16 տպագիր էջեր...
Հավաքվում էինք ամեն օր, քննարկումներ, վեճեր... այնուհետև մեզ միացան վարժարանի մեր մյուս ընկերները: Թիմը մեծացավ, կարծիքները նույնպես... հիշում եմ մեր առաջին նյութերից Իսահակ Նյուտոնի մասին քաղվածքը, Քեմբիրջի մասին նյութի գաղափարը, որ այդպես էլ չանցավ նկարների սահմանը...
Օրերը անցնում էին, իսկ մենք այդպես էլ 16 էջ չկարողացանք գլուխ բերել...
Եկավ Սեպտեմբերը, սկսվեց ուսանողական կյանքը, անչափ սիրեցի այն ֆակուլտետը, որը ընտրել էի առանց որըէ երկմտանքի, անցավ առաջին կիսամյակը և 2009-ը ավարտեց ամանորը...
Ընկերներիցս մեկը կրկին արթնացրեց թերթի գաղափարը և «ԳԱՆՍ»-ը կրկին սկսեց հոլովվել ամեն օր, միայն թե այս անգամ պետք էր թեկուզ պատվի համար գոնե մեկ համար լույս տեսներ և դա եղավ... 2010 թվականի մարտին տպարանից դուրս եկավ 100 օրինակով մեր թերթը... ուրախությունը անսահման էր, իրականացել էր մի ամբողջ կես տարի ծամծմված միտքը... Հետաքրքրականը այն էր, որ թերթը դեռ այն ժամանակ մտադիր էինք հրապարակել որպես շաբաթաթերթ և հետևապես հաջորդ համարը կրկին որպես շաբաթաթերթ լույս տեսավ ընդհամենը մեկ շաբաթում: Բայց մենք ունեինք դեռ չլուծված մի մեծ հարց, դա հովանավորն էր... Բայց այդ հարցը երկար չուղեկցեց՝ դիմեցինք մեր ֆակուլտետի դեկանին և նա առաջարկեց իր աջակցությունը այդ մսով և այսպես սկսվեց «ԳԱՆՍ»-ի պարբերական լույսընծայումը, բայց արդեն որպես ամսաթերթ...
Մի պահ հետ հայացք եմ գցում այդ օրերի վրա և ինձ հարցնում,- «եթե դեռ այն ժամանակ պատկերացում ունենաիր այդ դժվարությունների մասին կրկին նույն՝ իր համառությամբ հայտնի կենդանու նման, կշարունակեի՞ր այդ գործը», - շատ չանցած հետևում է պատասխանը,- «ես գի՛տեի այդ դժվարությունների մասին և գիտեի այսօրվա՛ հաջողությունների մասին... և գիտեմ վաղվա՛... » ...
Ինչևէ ցանկացա կիսվել այս մտքով բլոգի հետ և հուսով եմ չեք համարի, որ անիմաստ էր ժամանակը այն, որ փոխանակեցիք այս նյութը ընթերցելու հետ, բայց վերջում կցանկանաի կիսել Բոնապարտի խոսքերը...
Սկզբում պետք է լուրջ մտնել մարտի մեջ, իսկ հետո պարզ կլինի: