Monday, January 16, 2012

Մենակություն... Երկրի հյուսիսում


Մենակություն... Երկրի հյուսիսում,
Ես քեզ այնքան եմ ձգտում...
Սառույցներ ոչինչ չասող,
Բայց անմիջապես իրական 
Ու ոչ այնքան վերջնական...

Հյուսիսափայլ քչերին հանդիպող,
Խելացի գայլեր, անհանգստություն պատճառող...
Ես իսկապես սպասում եմ ձեզ... 

Ժամանակ... հետո, կհանդիպենք մենք,
Դեպի հիշողություն, կուղարկեմ քո օրը,
Հորիզոնիտ շուրջ պտտվող արևը,
Հյուսիսային օվկյանոսի սթափ քամին,
Սուր ափերին հարվածող հզոր ալիքին, 
Կուրացնող սպիտակին ու ցածր երկնքին...

Ու թե չմերժես, քո ափերին
Բարձր ամրոց կկառուցեմ,
Հեռու հոգսերից ու ամեն նորից,
Հեռեու լույսերից ու
Ձանձրեցնող ներկայություններից...


Սիրի Երկիրը ինչպիսին էլ լինի նա...

Ու ընդունի՛ր սա որպես միակ դոգմա:


No comments:

Post a Comment