Sunday, January 29, 2012






Կյանքը նման է թանկարժեք մագաղաթի, 


որի վրա սևագրելն


բավականին թանկ կարժենա... 







Monday, January 23, 2012

Ֆրանսիան քրեորեն պատժելի կհամարի հրապարակավ Հայոց Ցեղասպանությունը մերժողներին




 24-ը հունվարի 2012 թվական... այս օրվան հայկական դասագրքերը դեռ կանրադառնան... Ֆրանսիան քրեորեն պատժելի կհամարի հրապարակավ Հայոց Ցեղասպանությունը մերժողներին՝ դատապարտելով 1 տարի ազատազրկման և 45000 եվրո տուգանքի:

 Տրամադրությունները բոլորին են պարզ և թե հայերի և թե թուրքերի:

 Սա մի օրինակ՝

 Թուրքերը կես միլլիարդի զենք պետք է գնեին Ֆրանսիայից, բայց վերոհիշյալ օրենքի ընդունումից հետո նրանք խզզեցին պայմանագիրը... Ի՞նչ է մտածում Ֆրանսիան... հմմմ... 

-Չեն գնի զոռով կտանք
-Այսի՞նքն
-Գլխներին կգցենք...

Այսքանը... )




Sunday, January 22, 2012

Երբ ամեն բան ժպտում է քեզ...




Если дождь за окном не кончается. 
Улыбнись,
Если что-то не получается.
Улыбнись,







Если счастье за тучами спряталось.

Улыбнись,

Если даже душа поцарапалась...

Улыбнись,





И увидишь тогда: всё изменится. 

Улыбнись –
Дождь пройдет, и земля в снег оденется. 
Улыбнись, 





И печаль стороною пройдет. 

Улыбнись,

И тогда душа заживет...








  Կախարդող բառեր են, նրանց արժեքը հավատն է... 
Դու հավատում ես նրանց, իսկ նրանք քեզ ժպիտ են պարգևում:
Ժպտացեք Երկրի բնակիչներ...


Սխալին, վատին, սարսափին անտեսեք,
Ու նրանք կլքեն ձեզ...


Կաևորեք ամեն լավը,
Ամեն օրվա ժամը...


Ցանկությունները կկատարվեն,
Նրանց շուրջ ձգվող առասպելները կմոռացվեն,
Հիշողությունները... հետո կպարզվեն, որ ավելորդ են...


Չխաբնվեք կուտակվող հարստությանը...
Ձեզ Երկրի վրա միայն մի բան է պատկանում,
Դա այն ժամանակն է, որ մնացել է ապրելու...


Միտքը հրաշալի է, օրը պայծար, տոնը սպասելի, 
Օր  կգա կբերի նորը,
Քեզ մնում է նկատես միայն այս ամենը... 








Monday, January 16, 2012

Մենակություն... Երկրի հյուսիսում


Մենակություն... Երկրի հյուսիսում,
Ես քեզ այնքան եմ ձգտում...
Սառույցներ ոչինչ չասող,
Բայց անմիջապես իրական 
Ու ոչ այնքան վերջնական...

Հյուսիսափայլ քչերին հանդիպող,
Խելացի գայլեր, անհանգստություն պատճառող...
Ես իսկապես սպասում եմ ձեզ... 

Ժամանակ... հետո, կհանդիպենք մենք,
Դեպի հիշողություն, կուղարկեմ քո օրը,
Հորիզոնիտ շուրջ պտտվող արևը,
Հյուսիսային օվկյանոսի սթափ քամին,
Սուր ափերին հարվածող հզոր ալիքին, 
Կուրացնող սպիտակին ու ցածր երկնքին...

Ու թե չմերժես, քո ափերին
Բարձր ամրոց կկառուցեմ,
Հեռու հոգսերից ու ամեն նորից,
Հեռեու լույսերից ու
Ձանձրեցնող ներկայություններից...


Սիրի Երկիրը ինչպիսին էլ լինի նա...

Ու ընդունի՛ր սա որպես միակ դոգմա:


Tuesday, January 10, 2012

Audi-ն առաջ է անցել Mercedes-ից



Պրեմիում դասի մեքենաներ արտադրող համաշխարհային խոշոր ընկերությունների մեջ Audi AG-ն 2011 թվականին գրավել է երկրորդ հորիզոնականը` զիջելով BMW AG-ին և առաջ անցնելով Mercedes-Benz-ից:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, նախորդ տարի Audi-ն վաճառել է ռեկորդային թվով` 1.3 մլն ավտոմեքենա, ինչը 19%-ով ավելի է 2010 թվականի համեմատ` շնորհիվ ԱՄՆ-ի և Չինաստանի շուկաներում մեծ պահանջարկի:
Չինական շուկայում այս ընկերության մեքենաների վաճառքն ավելացել է 37%-ով` հասնելով 313.036 հզ-ի, իսկ ԱՄՆ-ում` 16%-ով` հասնելով 117.56 հզ-ի: Եվրոպայում Audi-ի վաճառքն ավելացել է 12%-ով (726.3 հզ), Ռուսաստանում` 25.6%-ով (23.25հզ):
Mercedes-Benz-ի վաճառքը նախորդ տարի ավելացել է 8%-ով` նույնպես հասնելով ռեկորդային ցուցանիշի` 1.26 մլն-ի:
Իսկ BMW-ի վաճառքն ավելացել է 13%-ով (1.38 մլն մեքենա):
  
Նյութը ըստ tert.am-ի

Thursday, January 5, 2012

1911-2011 անցաց 100 տարիները ամփոփված` այս 10 րոպեներում





Ես նրանց ժառանգը չե՛մ,
Ես կապ չո՛ւնեմ այս ամենի հետ ,
Ու երևի ես իսկապես մարդ չե՛մ... 
Ձեզ լինի այդ բարձրագույն կոչումը: 

Ձանձրացել եմ ամեն նորից,
Որը ավարտը հինի շարունակությունն էր:
Գրողի ծոցը ուղարկեք ձեր պատմությունը
Ինձ այն հարկավոր չէ՛...

Զինվորին փառքի կրցքանշան են նվիրում
Ու որպես գելոտին օգտագործում,
Բոլորտ էլ նույն էք ու սա է մարդկությունը,
Իսկ վերը բերված էր ընդհամենը նրա հակիրճ պատմությունը: 

 Մսաղացի եք վերածել Երկիրը...