Tuesday, October 11, 2011

Սթիվ Ջոբս ...նրա կարծիքով



 ՄԱՍ 1

Սթիվ Ջոբս. «Դուք պետք է գտնեք այն, ինչ կսիրեք»

Նա ոչ միայն հայտնի գյուտարար էր, յուրօրինակ մտածող ու տաղանդավոր ղեկավար, այլ նաև հիանալի բանախոս: Ջոբսի ուղին ամբողջովին արտացոլում է կյանքի նկատմամբ նրա փիլիսոփայությունը, որի վրա էր հիմնվում նրա յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր քայլ: Ներկայացնում ենք նրա ամենահայտնի ելույթներից մեկը, որ տեղի է ունեցել 2005 թ.-ի հունիսի 12-ին Սթենֆորդի շրջանավարտների ավարտական վկայականներ ստանալու արարողության ժամանակ:
«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ այստեղ գտնվել այսօր՝ ձեզ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ավարտական վկայականներ հանձնելու օրը: Ես ինքս քոլեջն այդպես էլ չավարտեցի: Անկեղծ ասած, հիմա, այստեղ կանգնած, ես ավելի մոտ եմ քոլեջն ավարտելուն, քան երբևէ: Այսօր ես ուզում եմ ձեզ 3 պատմություն պատմել իմ կյանքից, ոչ մի առանձնահատուկ բան, ուղղակի 3 պատմություն:
Առաջին պատմությունը կետերի մասին է, որոնք միանում են…
6 ամիս սովորելուց հետո ես թողեցի Րիդ քոլեջը, բայց ազատ ունկնդիր էի դեռ մեկուկես տարի կամ մոտավորապես այդքան ժամանակ, մինչ վերջնականապես թողեցի ուսումս: Ինչո՞ւ հեռացա:
Ամեն ինչ սկսվել էր դեռ մինչև իմ ծնունդը: Կենսաբանական մայրս բարձր կուրսի երիտասարդ, չամուսնացած ուսանողուհի էր քոլեջում, և որոշեց ինձ որդեգրման տալ: Նա վստահ էր, որ ինձ կարող են որդեգրել միայն համալսարանավարտ մարդիկ, ու գրեթե ամեն ինչ պատրաստ էր, որ ինձ հանձնեին իրավապաշտպանին ու նրա կնոջը, բացի մի բանից. երբ ես ծնվեցի, նրանք վերջին պահին որոշեցին, որ աղջիկ են ուզում: Ծնողներիս, որ երեխայի սպասողների ցուցակում էին, գիշերը զանգահարեցին ու հարցրին. «Մեզ մոտ անսպասելիորեն տղա երեխա է հայտնվել, կվերցնե՞ք»: Նրանք պատասխանեցին՝ իհարկե: Հետո իմ կենսաբանական մայրը պարզեց, որ մայրս քոլեջը չի ավարտել, իսկ հայրս՝ դպրոցը: Նա հրաժարվեց ստորագրել որդեգրումը թույլատրող վերջին թղթերը: Միայն մի քանի ամիս անց նա զիջեց՝ ծնողներիս ստիպելով խոստանալ, որ ես անպայման պետք է սովորեմ համալսարանում:
17 տարի անց ես իսկապես սկսեցի քոլեջ հաճախել: Բայց ես միամտաբար ընտրեցի Սթենֆորդի պես թանկ մի համալսարան. բանվոր դասակարգի ներկայացուցիչ ծնողներիս գրեթե բոլոր խնայողությունները իմ ուսման վրա էին ծախսվում: 6 ամիս անց ես դադարեցի հասկանալ՝ ինչո՞ւ են ծախսվում նրանց փողերը: Պատկերացում անգամ չունեի՝ ինչ էի անելու կյանքում, ու չէի պատկերացնում՝ քոլեջն ինչպես պետք է օգներ դա պարզել: Բայց ծախսվում էր այն ամենը, ինչ ծնողներս խնայել էին իրենց ողջ կյանքի ընթացքում: Ահա թե ինչու որոշեցի թողնել քոլեջն ու հավատալ, որ այդ ծրագիրը կգործի: Երկյուղալի էր, բայց հետադարձ հայացք նետելով՝ կարող եմ ասել, որ դա լավագույն որոշումներից մեկն էր իմ ողջ կյանքում: Այն օրվանից, երբ հեռացա քոլեջից, դադարեցի հաճախել պարտադիր դասընթացներին, որոնք ինձ պետք չէին, ու սկսեցի գնալ այն դասընթացներին, որոնք հետաքրքիր էին թվում:
Դա այնքան էլ ռոմանտիկ չէր: Հանրակացարանում սենյակ չունեի. քնում էի հատակին՝ ընկերներիս սենյակում: 5 ցենտով Կոկա-Կոլայի շշեր էի հանձնում ու այդ գումարով ուտելիք գնում, ստիպված էի ամեն կիրակի երեկոյան ոտքով 7 մղոն քայլել, որ շաբաթվա մեջ գոնե մի անգամ նորմալ ճաշեիկրիշնայական տաճարումԴա ինձ դուր էր գալիս: Շատ բաներ, որոնց բախվեցի հետաքրքրասիրությանս պատճառով ու ինտուիցիայիս հետևելով, անգնահատելի են:
Մի օրինակ բերեմ. Րիդ քոլեջն այն ժամանակ գեղագրության թերևս ԱՄՆ-ում  լավագույն դասընթացն էր առաջարկում: Քոլեջի տարածքում յուրաքանչյուր պաստառ, յուրաքանչյուր գրառում ձեռքով էր արված : Քանի որ ես պաշտոնապես այլևս ուսանող չէի ու ստիպված չէի հաճախել սովորական դասընթացներին, որոշեցի մասնակցել գեղագրության դասերին, որ ինքս էլ այդպես գրել սովորեի: Ես իմացա տարբեր տառատեսակների մասին, ինչպես փոփոխել տառերի միջև հեռավորությունն ու ինչն է գրատպությունը դարձնում հանճարեղ : Դա գեղեցիկ էր, պատմական, արտիստիկ նուրբ այն աստիճանի, որ գիտությունը չի կարող ըմբռնել, և ես դա ուղղակի հրաշալի էի համարում:
Թվում էր՝ չնչին հույս անգամ չկար, թե այդ գիտելիքներն ինձ պետք կգային կյանքում: Բայց 10 տարի անց, երբ մենք առաջին Macintosh համակարգչի դիզայնով էինք զբաղված, ամեն ինչ հանկարծ դասավորվեց: Դա գեղեցիկ գրատպությամբ առաջին համակարգիչն էր: Եթե ես այդ դասընթացին չհաճախեի, Macintosh-ը երբեք տարբեր տառաշարեր ու համամասնական տառատեսակներ չէր ունենա: Եվ քանի որ Windows-ում այս ամենն ուղղակի արտատպված էր Macintosh-ից, բացառված չէ, որ անձնական համակարգիչներում այդ ամենը ընդհանրապես չէր լինի: Եթե չհեռանայի քոլեջից ու չսկսեի հաճախել գեղագրության դասերի, անձնական համակարգիչները կարող էին զուրկ մնալ իրենց հիանալի տառատեսակներից: Իհարկե, այդ կետերը հնարավոր չէր միացնել՝ քոլեջում սովորելու տարիներին առաջ նայելով, բայց ամեն ինչ շատ հստակ երևում է, երբ դրան հետադարձ հայացքով  ես նայում 10 տարի անց:

Դուք չեք կարող միացնել կետերը՝ առաջ նայելովդա հնարավոր է անել միայն հետադարձ հայացքնետելովԴրա համար էլ Դուք պետք է հավատաքոր բոլոր կետերն ապագայում ինչ-որ ձևովկմիանանԴուք պետք է հավատաք ինչ-որ բանի՝ Ձեր ներքին ձայնինճակատագրինկյանքին,բախտինինչին կուզեքԱյս մոտեցումը ինձ երբեք չի խաբել ու լիովին փոխել է կյանքս …»

 

 ՄԱՍ 2

Սթիվ Ջոբս. «Ժամանակը սահմանափակ է. մի՛ վատնեք այն՝

մեկ ուրիշի կյանքն ապրելով» 

«Երրորդ պատմությունս մահվան մասին է…
Երբ 17 տարեկան էի, ինչ-որ տեղ կարդացի մի արտահայտություն, որը մոտավորապես այսպես էր հնչում. «Եթե ձեր ամեն մի օրն ապրում եք, ինչպես վերջինը, վաղ թե ուշ դուք իրավացի դուրս կգաք»: Դա տպավորվեց իմ մեջ, և այդ ժամանակից ի վեր՝ արդեն 33 տարի, ամեն առավոտ նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ հարցնում. «Եթե այսօր քո կյանքի վերջին օրը լիներ, դու կցանկանայի՞ր անել այն, ինչ պատրաստվում ես անել այսօր»: Ու եթե պատասխանը «ոչ» էր լինում մի քանի օր շարունակ, գիտեի՝ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը:
Այն միտքը, որ շուտով կյանքից հեռանալու եմ, ամենակարևոր գործիքներից է, որ օգտագործել եմ իմ կյանքի ամենակարևոր որոշումները կայացնելիս, որովհետև փաստացիորեն ամեն ինչ՝ բոլոր սպասումները, հպարտությունը, խայտառակության կամ անհաջողության վախը, խամրում են մահվան առջև՝ թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է: Վաղ թե ուշ կյանքից հեռանալու մասին հիշելը ինձ հայտնի լավագույն միջոցն է չտրվելու այն պատրանքին, թե դու կորցնելու բան ունես: Դու արդեն անզեն ես. սրտի ձայնին չհետևելու պատճառ չունես:
Համարյա 1 տարի առաջ ինձ մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Առավոտյան 7:30 – ին ռենտգեն արեցին, և այն հստակ ցույց տվեց, որ ես ենթաստամոքսային գեղձի ուռուցք ունեմ: Ես նույնիսկ չգիտեի՝ ինչ է ենթաստամոքսային գեղձը: Բժիշկներն ասացին, որ գրեթե կասկած չկա, որ քաղցկեղի այդ տեսակն անբուժելի է, և ինձ մնացել է ոչ ավելի, քան 3-6 ամսվա կյանք: Բժիշկս խորհուրդ տվեց գնալ տուն ու գործերս կարգի բերել, որ բժշկական լեզվով ասած՝ նշանակում է պատրաստվել մահվան: Դա նշանակում է մի քանի ամսվա ընթացքում փորձել ասել երեխաներիդ այն ամենը, ինչ մտածում էիր պատմել նրանց հաջորդ 10 տարիների ընթացքում. դա նշանակում է ամեն ինչ այնպես անելորընտանիքիդ համար հնարավորինս հեշտ լինի. դա նշանակում է բոլորին ասել՝ մնաք բարով:
Ես այդ ախտորոշումով ամբողջ օրն ապրեցի: Ավելի ուշ՝ երեկոյան, բիոպսիա կատարեցի. կոկորդովս ու ստամոքսովս էնդոսկոպ անցկացրին ենթաստամոքսային գեղձիս մեջ և ուռուցքից մի քանի հյուսվածք վերցրին: Ես անգիտակից վիճակում էի, բայց կինս, որ այնտեղ էր, պատմեց՝ երբ բժիշկները մանրադիտակի տակ ուսումնասիրեցին հյուսվածքները, թեթևացած շունչ քաշեցին. պարզվում է՝ ինձ մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հազվագյուտ տեսակ է, որը կարելի է բուժել վիրահատության միջոցով: Ինձ վիրահատեցին, և ես հիմա լավ եմ:
Այդ օրը ես շատ մոտ էի մահվանը և հուսով եմ, որ ավելի մոտ դեռ մի քանի տասնամյակ էլ չեմ լինի: Այդ ամենի միջով անցնելով՝ ավելի քան վստահ կարող եմ ասել, որ մահն օգտակար, բայց բացառապես մտավոր հասկացություն է: Ոչ ոք չի ուզում մահանալՆույնիսկ նրանք, ովքեր ուզում են հայտնվել երկնքում, չենուզում մեռնել, որպեսզի այնտեղ ընկնենԵվայնուամենայնիվմահը մեր բոլորիս վերջնակետն է: Ոչոքի չի հաջողվել փախչել դրանիցԱյդպես էլ պետք է լիներ. մահըգուցե, Կյանքի լավագույնհայտնագործությունն էԱյն Կյանքի փոփոխությունների գործակալն է. նա դուրս է մղում հինը՝ տեղ բացելով նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց շատ շուտով կգա այն պահը, երբ դուք կդառնաք հին, ու ձեզնից կազատվեն: Կներե՛ք, որ դա այդպես ողբերգական է հնչում, բայց դա է ճշմարտությունը:
Ձեր ժամանակը սահմանափակ էմի՛ վատնեք այն՝ մեկ ուրիշի կյանքն ապրելովՄի՛ ընկեքպարտադրանքների ցանցը. մի՛ ապրեք այլոց մտքերի արգասիքներով. թույլ մի՛ տվեք, որ այլոցկարծիքների աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնըԵվ ամենակարևորը, ձեր սրտին ու ներքին ձայնինհետևելու արիությո՛ւն ունեցեք: Հե՛նց նրանք է, որ գիտեն՝ ինչ եք իրականում ուզում դառնալ:Մնացածը երկրորդական է:
Երբ երիտասարդ էի, մի այսպիսի հրաշալի պարբերական կար՝ «Ողջ երկրագնդի տեղեկագիր». դա իմ սերնդի աստվածաշունչներից մեկն էր: Այն ստեղծել էր Ստյուարտ Բրենդ անունով մի մարդ, ով ապրում էր այստեղից ոչ հեռու ՝ Մենլո Պարկում, և նա հոգով էր մոտեցել այդ գործին: 60-ականների վերջում էր՝ մինչ անձնական համակարգիչների ու սեղանի հրատարակությունների հայտնվելը, այդ պատճառով ամեն ինչ կատարվում էր գրամեքենաների, մկրատների ու ֆոտոխցիկների միջոցով: Դա Գուգլի պես մի բան էր, ուղղակի թղթի վրա՝ Գուգլի հայտնվելուց 35 տարի առաջ. ինչ-որ իդեալիստական բան էր՝ բացառիկ գործիքներով ու հիանալի գաղափարներով լի:
Ստյուարտն ու իր թիմը «Տեղեկագրի» մի քանի համար թողարկեցին, իսկ հետո, երբ եկավ առաջ շարժվելու ժամանակը, թողարկվեց վերջնական տարբերակը: 70-ականների կեսերին էր. ես մոտավորապես ձեր տարիքին էի: Վերջին համարի շապիկի դարձերեսին առավոտյան արված մի լուսանկար էր՝ քաղաքից դուրս ինչ-որ փողոցի, որով կարող էիք ճամփորդության մեկնել, եթե բավականին համարձակ լինեիք: Լուսանկարի տակ գրված էր՝ «Մնա՛ քաղցած, մնա՛ անխոհեմ»: Դա նրանց հրաժեշտի հաղորդագրությունն էր բաժանումից առաջ: Մնա՛ քաղցած: Մնա՛ անխոհեմ: Ու ես միշտ այդ էի մաղթում ինձ: Եվ հիմա, երբ դուք ավարտում եք համալսարանը՝ ձեր ուղին սկսելու համար, ձեզ նույնպես այդ եմ մաղթում:
Մնացե՛ք քաղցած: Մնացե՛ք անխոհեմ:  

Շնորհակալ եմ»: 

 ՄԱՍ 3 

Սթիվ Ջոբս. «Ինձ մերժեցին, բայց ես դեռ սիրահարված էի» 

«Երկրորդ պատմությունս սիրո և կորստիմասին է …
Իմ բախտը բերեց. ես շատ վաղ գտա այն, ինչով կցանկանայի զբաղվել կյանքում: Վոզն (Սթիվեն Վոզնյակ՝ հանճարեղ ինժեներ ու ծրագրավորող, ում հետ Ջոբսը հիմնադրել է Էփլը – հեղ.) ու ես Էփլ ընկերության հիմքը դրեցինք ծնողներիս ավտոտնակում, երբ ես 20 տարեկան էի: Մենք շատ էինք աշխատում, և 10 տարի անց Էփլը երկու աշխատողով ավտոտնակից վերածվեց 2 մլրդ դոլար արժողությամբ ու 4000 աշխատակից ունեցող մի ընկերության: Մենք հենց նոր էինք թողարկել մեր լավագույն ստեղծագործությունը՝ Մաքինթոշը. դա տեղի էր ունեցել ընդամենը 1 տարի առաջ, և իմ 30-ը հազիվ էր լրացել: Ու ահա ինձ հեռացրին աշխատանքից: Ինչպե՞ս կարող են հեռացնել մի ընկերությունից,որն ինքդ ես հիմնադրել:
Դե, քանի որ Էփլ ընկերությունն աճում էր, մենք աշխատանքի վերցրինք ինձ շատ տաղանդավոր թվացող մի մարդու (Ջոն Սքալին, ով ընկերությունը գրեթե փլուզման հասցրեց և վերջիվերջո ճանաչվեց ԱՄՆ պատմության 14-րդ ամենավատ գործադիր տնօրենը – հեղ.), որպեսզի նա ինձ հետ կառավարեր ընկերությունը, և առաջին տարում գործերը լավ էին ընթանում: Այնուհետև ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները սկսեցին խիստ տարբերվել, ու մենք վերջապես ընդհարվեցինք: Երբ դա տեղի ունեցավ, տնօրենների խորհուրդը նրա կողմն անցավ: 30 տարեկանում ինձ հեռացրին աշխատանքից, այն էլ հրապարակավ: Այն, ինչն իմ ողջ հասուն կյանքի գլխավոր նպատակն էր, այլևս գոյություն չուներ, և դա սարսափելի էր:
Մի քանի ամիս ես պարզապես չգիտեի ինչ անել: Զգում էի, որ ամոթով եմ մնացել անցյալի բոլոր ձեռներեցների առաջ. ասես ձեռքիցս ընկել էր փոխանցիկ փայտիկը, որ նրանք էին ինձ տվել: Ես հանդիպեցի Դեվիդ Պեքարդի (Հյուլեթ Պեքարդ ընկերության հիմնադիրներից մեկը) ու Բոբ Նոյսի հետ (Ինթել ընկերության հիմնադիր) և փորձեցի ներողություն խնդրել նրանցից, որ այդպես անհաջողության մատնվեցի: Իմ ձախողումն այնպես աղմուկով եղավ, որ նույնիսկ մտածում էի լքել Սիլիկոնային հովիտը: Բայց հետզհետե սկսեցի հասկանալ, որ դեռ սիրում եմ այն, ինչ անում էի: Այն, ինչ Էփլում կատարվեց, դույզն-ինչ չէր փոխել այդ սերը: Ինձ մերժեցին, բայց ես դեռ սիրահարված էի: Եվ որոշեցի ամեն ինչ նորից սկսել:
Ես այն ժամանակ չէի հասկանում, բայց պարզվեց՝ Էփլից հեռացվելը լավագույնն էր, ինչ երբևէ պատահել էր ինձ հետ: Հաջողակության ծանր բեռը փոխարինվեց սկսնակ լինելու թեթևությամբ, երբ ամեն ինչում այնքան էլ վստահ չես: Այս դեպքը ազատագրեց ինձ ու սկիզբ դրեց իմ կյանքի ամենաստեղծարար շրջաններից մեկին:
Հաջորդ 5 տարիների ընթացքում ես հիմնադրեցի Նեքսթ ու Պիքսար ընկերությունները ու սիրահարվեցի մի հիանալի կնոջ, ով իմ կինը դարձավ: Պիքսարում ստեղծվեց համակարգչային անձնավորումով առաջին մուլտֆիլմը՝ «Խաղալիքների պատմությունը», և այժմ այն աշխարհի ամենահաջողակ անձնավորման (անիմացիոն) ստուդիան է: Դեպքերի անհավանական շրջադարձի արդյունքում Էփլը գնեց Նեքսթը՝ վերածննդի այն հիմնաքարը, որ հիմա Էփլն ապրում է: Ես ու Լորենը հրաշալի ընտանիք ունենք:

Վստահ եմ, որ այդ ամենն այդպես չէր ստացվի, եթե ինձ չհեռացնեին Էփլից: Այդ դեղը սարսափելի համ ուներ, բայց կարծում եմ՝ այն պետք էր հիվանդին: Երբեմն կյանքը քարով հարվածում է ուղիղ ձեր գլխինՄի՛ կորցրեքհավատըՎստահ եմ՝ միակ բանըոր այդ ժամանակ ստիպում էր ինձ շարժվելայն փաստն էրորսիրում էի այնինչով զբաղվում էիԴուք պետք է գտնեք այնինչ կսիրեքԴա վերաբերում է ինչպեսաշխատանքինայնպես էլ սիրելիներինԱշխատանքը միշտ ձեր կյանքի մեծ մասն է կազմելու, և սեփական աշխատանքից իսկական բավականություն ստանալու միակ միջոցը հավատալն է, որ դա գերազանց աշխատանք է: Իսկ աշխատանքդ գերազանց կատարելու միակ միջոցը սիրելն է այն, ինչով զբաղվում ես: Եթե դեռ չեք գտել այն, շարունակե՛ք փնտրել: Կանգ մի՛ առեք: Եվ ինչպես բոլոր հոգու ու սրտի գործերում, դուք անմիջապես կհասկանաք, որ գտել եք այն, ինչ պետք է: Եվ, ինչպես բոլոր ճիշտ հարաբերությունները, տարիների ընթացքում դրանք միայն ավելի լավն են դառնում: Փնտրե՛ք, մինչև կգտնեք: Կանգ մի՛ առեք…»  





Աղբյուրը՝ http://youandworld.am 

No comments:

Post a Comment