Wednesday, April 20, 2011

Գիտնականները Չինաստանում հայտնաբերել են ամենամեծ սարդի մնացորդները


Գիտնականները Չինաստանում հայտնաբերել են մինչ այժմ գտնված ամենամեծ սարդի մնացորդները։ Դրա մասին հետազոտողների հոդվածը տպագրվել է Biology Letters ամսագրում, հաղորդում է BBC News-ը։
Nephila jurassica-ի (այսպես են նրան անվանել գիտնականները) ոտքերի միջև հեռավորությունը կազմել է 15 սմ, տարիքը՝ 165 մլն տարեկան։ Մինչ այդ հայտնաբերված ամենամեծ սարդերի տարիքը 35 մլն էր։

Գիտնականները ենթադրում են, որ Nephila jurassica տեսակը հայտնվել է, երբ մոլորակի վրա գոյություն ուներ Պանգեյ սուպերմայրցամաքը։ Nephila տեսակի սարդերը տարածվել են Պանգեյում,իսկ նոր մայրցամաքների առաջացումից հետո՝ աշխարհի տարբեր ծայրերում։ Այս տիպի ժամանակակից սարդերը հյուսում են հսկայական 1,5 մետր տրամագծով սարդոստայն։

No comments:

Post a Comment