Sunday, April 14, 2013

Զբոսանքը գարնանաին Երևանով...



Նախորդ օրը, առիթ հաճեցավ օրվա տարբեր ժամերին զբոսնել Երևանով...
Սկզբում առավոտ էր, չափազանց ուժեղ պարզությամբ Արարատն էր հմայքը տարածում,
Օրը շարունակվեց, եկավ կեսօր,
Շրջում էի շանս հետ, ջերմ Երևանի գարնան արևի ուղեկցությամբ,
Հայացքս գողացան քաղաքապետի նախընտրական պաստառները,
Բոլորում համատարած մի միտք կար,
«Մեզ ընտրեք, մենք կփոխենք Երևանը դեպի ավելիլավը, կամ ...», ...

Երևանը փողել հարկավոր չէ, նա այսպիսին է հարկավոր իր բնակիչներին...
Փորձեք Ձեզ փոխել Պարոններ, ամեն մեկտ իր տեղում դարձեք ավելի լավը:
Օրը շարունակվեց, եկավ երեկո ու տարավ մինչ կեսգիշեր
Անցնում էի Կարապի լճի մոտով...
Ամենը դեռ հարազատ էր...


Saturday, April 6, 2013

Շնորհավոր Ապրիլի 7



Սիրելի մայրեր և մայրության թեկնածուներ 

Շնորհավորում եմ ձեզ 

Գարնան Ձեր գեղեցիկ տոնի արթիվ․․․

Տարածեք սեր, հոգատարություն, բարություն․․․
Մնացեք անկեղծ՝ Ձեզ սիրում են․․․

Բարի ու ծազկազարդ ճանապարհ եմ Ձեզ ցանկանում․․․








Friday, April 5, 2013

Անխուսափելի գոյություն



Դու չես որոշել լինես թե չլինես․․․
Բայց քեզ է գուցե տրված որոշել ինչպես լնելս
Ու ինչպես լինի քո շուրջը։

Ուզում եմ մտածել այսպես, որ․
Ինձ դուր է գալիս ապրելը,
Ինձ դուր է գալիս կյանքը,
Ինձ դուր է գալիս լինելը,

Ինչպիսին էլ այն լինի․․․

Այն իմն է, իսկ ինչն ինձ է պատկանում 
Վատը լինել չի կարող։

Ես այդպես եմ ուզում մտածել,
Ես իրականությունն եմ մտածում

Իսկ իրականությունը իրականում այն է ինչ մտածում եմ ․․․