Monday, December 31, 2012

շնորհավոր 2013


   Ավարտելով Երկրի «2012» պտույտը Արևի շուրջ 
մտնում ենք Նոր Պտույտ՝ դեպի «2013»...

   Երկրի բնակիչներ շնորհավորում եմ բոլորիս
Ամանորի կապակցությամբ: 
Անկախ ժամային գոտիներից, ջերմ ու բարի 
տրամադրվեք ամենի նկատմամբ...

Հիշեք, որ կատարվում է այն ինչ ցանկանում եք էությամբ...

Բարի 2013 մեզ բոլորիս...






   

Tuesday, December 18, 2012

Shushanna Edilyan - Elegia




Քրոջս առաջին գործի առաջին ձայնագրությունը:
Շնորհավոր քույրիկ:





Friday, December 14, 2012

Չհանձնվել


Դեռ գուցե կա մի բան հանուն որի չպետք է հանձնվել...

Հիշի՛ր՝ դու պարտված չես քանի դեռ չես հանձնվել:




Sunday, December 9, 2012

Լավը, լավը ու միայն լավը


Որ եղանակն էլ լինի համարի հրաշալի,
Ինչ էլ պատահի մտածի միայն լավը,
Միայն լավը, լավը, լավը...
Մտածի համարձակ ու պահիր մտքում:

Ընդհանրապես աշխատիր մտքերտ փոխանցել ոչ բառերով...









Friday, December 7, 2012

Հարաբերություններ հանդեպ «արքունիք»



  Դեռ հնուց ժողովրդական «ավանդություն» է՝ քննադատել «թագավորին», փնովել «թագավորի նշանակած իշխաններին»: Եվ չնայած նրան, որ մինչև մեր օրեր շատ ժողովրդական «ավանդություններ» չհասան, այս մեկը ոչ միայն հասավ այլև մեծ թափով զարգացում ապրեց:
  Փորձելով կռահել քննադատության պատճառները ամենից հավանական եմ համարում այն, որ քննադատողների մոտ որևէ ցանկություն այդպես էլ չի իրականացել: Այդպիսով մեղավորությունը իշխանություններին վերագրելով սերունդներին են ժառանգում «չհարգել թագավորին աշխատությունը»:
  Երբ ժամանակ առաջ Բրիտանիայի արքայազն Հարիի մերկ լուսանկարներով ամսագրերը միլիոնավոր տպաքանակներով վաճառվեցին, երբ այդ նորությունով հագեցած կայքերը միլիարդավոր այցելություններ գրանցեցին, Բրիտանական ոչ մի մամլո ծառայություն իրեն թույլ չտվեց հրապարակել այդ լուսանկարները, պարզ գիտակցելով այն, որ դա կհարվածի Բրիտանիայի աժանապատվությանը ...նրանք հարգում են իրենց արքունիքը և արդյունքում ապրում են հզոր Բրիտանիայում:
  «Ամեն բան փոխադարձ է» արտահայտությունը վստահ չեմ, որ ամենուր է գործում, բայց այս պարագայում իրեն արդարացնում է՝ երբ հարգես քո «թագավորին», երբ մեծարես  քո «թագավորին», հավատա նրան դա ավելի մեծ բավարարություն կպատճառի քան աշխարհում մեկ այլ բան այդ պարագայում: Եվ արդյունքում «թագավորն» ինքը կձգտի լինել սիրված, որը կբերի նրան, որ կսկսվեն կատարվել այն  ցանկությունները, որոնց չկատարված լինելու պատճառով էր առաջացել ատելություննը դեպի «արքունիք»:

Երբ տեսնես, որ գունդը պտտվում է. գունդը կպտտվի:




Sunday, December 2, 2012

միասին բարձրունքում


այն, որ դու կատարյալ ես տիրապետում քո գործին դա դեռ ամենը չէ 
սպասելի արդյունքի համար...

մեծ արդյունքների համար աշխատել հարկավոր է թիմով,
և յուրաքանչյուր անդամ թիմի պետք է պարտավորված զգա
իր թիմակցի համար:
օգնիր թիմակցիտ երբ նկատում ես անհրաժեշտությունը...
այլապես քո պլանները ևս կկործանես: