Thursday, August 23, 2012

Ֆրակտալ / Fractal

Ֆրակտալները դրանք մաթեմատիկական որոշակի «գեղեցիկ» ֆունկցիաներ են, որոնք գրաֆիկորեն արտապատկերելուց ստացվում են բերված պատկերների նմանությամբ և հետևապես նմանատիպ տրամաբանությամբ: Ֆրակտալների ուսումնասիրությունը չունի երկար պատմություն, իսկ նրանց կիրառությունները առայժմ սահմանափակվում են համակարգչային գրաֆիկակայում: Ենթադրում եմ, որ շատերին կհետաքրքրի բերված պատկերները, դուք նրանց կարող եք բավականին մեծ չափերով ներբեռնել: 

Իսկ, եթե հետաքրքրեց ընդհանրապես «ֆրակտալ» թեման, ապա Googl-ը կարծում եմ չի հրաժարվի ձեզ օգնելուց, դիմեք նրա օգնությանը ... :)))
Իսկ ես հավանաբար կրկին կանրադառնամ այս թեմային, հատկապես գոնե այն բանի համար, որ հենց նրանք են պատրաստվում լինել իմ դիպլոմաինի թեման...
Իհարկե մի փոքր կատակով անրադարձա այժմ նրանց ու հավանաբար այն բանի համար, որ ինքս էլ առայժմ շատ բաներ չգիտեմ նրանց մասին, բայց զգում եմ, որ նրանք մեծ գաղտնիք ունեն ու դա... առայժմ չգիտեմ...















Sunday, August 19, 2012

Friday, August 10, 2012

Դիլիջանից հուշ՝ լեհական խորհուրդ


   Եթե դու ընթերցում ես այս թեմայով միտքը այս բլոգից հետևապես ենթադրում եմ, որ դու  facebook-ում պրոֆիլ ունես (բացարձակ հայաֆիկացված տարբերակով կգրեի՝ ֆեյսբուքում «երես» ունես): Եթե կռահեցի ապա փորձիր ժամանակ գտնել ու ընթերցել քո վերջին «կարգավիճակները» ու նրանց մեջ փնտրիր նրանց տեղադրելու դրթման նպատակը:
   Դու դեռ չկարդացիր դրանք, բայց կարդալուց հետո մեծ ցանկություն ունեմ, որ չհամաձայնվես հետևյալի հետ. այն, որ դրանք բոլորը ունեն մեկ ընդհանուր՝ շրջապատին հասկացված լինելու նպատակ... դրանք գրել ես ու սրանից հետո գրելուց կհիշես այս կարդացածդ, մտքումտ մի երկու նախադասությամբ ինձ «տեղը կդնես» ու կշարունակես «կարգավիճակներ» հրատարակել պարբերականի պես...
   դադարիր...  եթե գտար, որ առանց դրա էլ դու ունես արժանիքներ, որոնց ցանոթ յուրաքանչյութը՝ քեզ համար կարևոր, քեզ կնդունի և դու հասկացված կլինես քո արժանիքների սահմանում:
   շարունակիր...  եթե գտար, որ դրանք ուրախություն կամ գոնե թեթևություն կբերեն դրանց հասանելի միջավայրում:

   Բնականաբար ես ոչինչ չունեմ «կարգավիճակներ»-ի դեմ ու այս միտքը ենթադրում եմ նկատեցիք, որ «կարգավիճակներ»-ի սահմաններով չի սահմանափակվում: Յուրաքանչյուր պահ լի է վտանգով, որ արտահայտված խոսքը կարող է հավասարազոր լինել քննարկված «կարգավիճակներ»-ին:

պարզապես ափսոս էր ժամանակը, որը վատնվեց դիմացինին ներկայացնելով սեփական անձը


Wednesday, August 8, 2012

այսուհետ անվերջ անվճար SMS-ներ



  http://usefreesms.com/ կայքը Ձեզ հնարավորություն կտա անվերջ անվճար SMS-ներ ուղարկեք դեպի աշխարհի ցանկացած անկյուն: Պարզապես կայքի համապատասխան վայրերում նշում եք երկիրը որտեղ գրանցված է տվյալ անձի հեռախոսահամարը, այնուհետև նրա հեռախոսահամարը, իսկ ապա արդեն հավաքում եք 160 նիշից բաղկացած Ձեր նամակը ուղված հասցեատիրոջը: Կայքը ունի մի «առավելություն» այն, որ եթե դուք Ձեր նամակում չնշեք թե, որ համարից է եկել նամակը հասցեատերը այդպես էլ չի կռահի այդ:
  

նախապես ապագաի իրականության մասին


  Այն որ ժամանակներ առաջ եղել են ապագան որոշակիորեն կռահողներ այսօր այդ մասին հոդվածներն անգամ դուրս են եկել սենսացիաների ցանկերից: Չնայած դրան կցանկանամ վերհիշել միայն Նաստրադամուսի գուշակություններից թերևս ըստ իրեն գրքի վերջինը՝ աշխարհի վերջի մասին, կամ որ նույն է «ապոկալիպսիսի», որը հատկապես 2012-ի մայաների տխուր կանխագուշակությունների շնորհիվ լայն գործածություն էր ստացել:
  Ըստ Նաստրադամուսի,- «Երկիրը ուտել կսկսկսի հսկա սունկը» (http://www.nostradamus.org/),- ենթադում եմ նա տեսել է որոշակիորեն տեսիլք ատոմային ռումբի պայթյունից, նրա տեսիլքը սահմանափակվել է ռումբի շուրջ 10-նյակ կիլոմետրերով ձգվող լայնածավալ ավերածություններով և ենթադրում եմ 1500-ներին ով էլ 24կմ  բարձրությամբ (համեմատության համար՝ մոտավորապես 5 Արարատ լեռան բարձրության) սնկաձև ծուխ տեսներ նույն մեկնաբանությունը կաներ, այն որ Երկրի վերջն եկել է:
  Այնումամենայնիվ այս հոդվածով Նաստրադամուսի չիրականացած կամ սխալ մեկնաբանված սուրահները չէ, որ ցանկանում եմ փրկել կամ վերստին կյանք տալ, այսպիսով ցանկանում էի անրադառնալ այն իրական և ռեալ բազում փաստերից մեկին, որ ապագաի իրականությունը այսօր հնարավոր է ոչ թե կռահել այլ իմանալ ավելին քան հստակ:
   Երևույթը փորձենք մեկնաբանել առանց հավելյալ հոգևոր և ֆանտաստիկ գիտական ցնդաբանության հասնող մտքերի:
  Դուք մինչ այս կարդացիք մի քանի պարբերություն այն մասին, որ մարդկաին ուղեղը կարղանում է վերլուծել ապագան, ենթադրում եմ, որ դուք շատ ավելի ծանրակշիռ փաստեր կարող եք բերել քան իմ օրինակն էր: Բայց խուսափեք դրանից, երբեք մի ձգտեք ուղիղ նաել ապագաի աչքերին դա կկուրացնի հենց ուղիղ իմաստով... ապրելն անհետաքրքիր կլինի...

մինչ ինչ որ բանի ձգտել մի պահ պատկերացրու այն կատարված և շարունակի վերլուծել հետոն, արդյո՞ք դու ձգտում ես ապրել այդ հետոն...




Sunday, August 5, 2012

Դոկտոր Ժիվագո / Doctor Zivago /224 րոպե 20 վայրկյան


Doctor Zivago
(ֆիլմի առցանց դիտելու հղումը)

   Հարկավոր է կարդալ Պաստեռնակի այս գործը... Սա Բորիս Պաստեռնակի միակ պատմողական շարադրված ստեղծագործությունն է, այն արժանացել է նոբելյան մրցանակի, իսկ խորհրդային միության ժամանակ մտել է արգելված գրականության ցանկում: Շատերը այդ մրցանակը սովորություն ունեն պայմանավորել նրա ազգության՝ հրեա լինելու հետ, բայց յուրաքանչյութը, ով ընթերցի այդ գործը կգնահատի անմիջական ներկայացված անցյալ դարի ողջ իրականությունը, որը շարունակվում է և հիմա և կշարունակվի դեռ որոշ ժամանակ... Բայց այս ամենի հետ մեկտեղ գրքին ծանոթները կհամաձայնեն ինձ հետ, որ Պաստեռնակը այս ստեղծագործությունում ևս կարծես չի մոռանում իր ազգությունը և մի ամբողջ սուրահ կարծես թե նվիրում է հրեա ծերունու ում չարչարում և ծաղրում են կազակները, հետաքրքրական է, որ վեպի այս և նման հատվածները ֆիլմում տեղ չեն գտել, ինչպես նաև այն որ վեպի սկզբում հիշատակվում է Թիֆլիսի և Արարատի հետ կապված դրվագներ...
  Այս վեպը ընթերցել էի ուղիղ երկու տարի առաջ ճիշտ նույն վայրում որտեղ և հիմա գտնվում եմ, և շատերի կողմից սիրված ֆեյսբուքյան էջերից մեկում՝ «Ինչ Կինո կարելի է նայել այսօր», հանդիպեցի «Դոկտոր Ժիվագո»-ի աֆիշան, նրանց խնդրեցի ինձ փոխանցեն առցանց ֆիլմի հղումը և նրանք չզլացան, ինչի համար շնորհակալ եմ նրանց: Եթե կարծում եք, որ այդպես էլ ժամանակ չեք գտնի գիրքը կարդալու համար ապա գոնե ֆիլը դիտեք 
այն Ձեզնից կխլի 224 րոպե 20 վայրկյան, բայց Ձեր կյանքը գուցե երկարացնի տարիներով...


 Ֆիլմը դիտելուց հետո ուրախ կլինեմ եթե կիսեք Ձեր տպավորություները մեկնաբանության տեսքով կամ պարզապես ինչ-որ կերպ: