`
Հայ լինում են ազգությամբ` նրանք ում ծնողները հայեր են, հայ լինում են մտքով` նրանք ովքեր հայերեն են մտածում և վերջապես հայ լինում են նրանք, ովքեր պարզապես գնահատում և նվիրվում են «հայ» արմատին: Բոլոր այն մեծ մտածողները` Բայրոն, Պուշկին, Գրիբայեդով, Նանսեն, Լեո ... մարդիկ, որոնց ծնողները հայ չեն եղել, բայց նրանք զգացել են հայի խորհրդավորությունը, որն այսօր այսպես կներկայացնեմ. ժողովուրդ, որն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել քաղաքակրթության զարգացման մեջ դեռ այն ժամանակներից, երբ մարդկությունն իր ուսերից բեռն իջեցրեց անիվների վրա: Ժողովուրդ, որն ունեցել է թշնամիների մեծ, բայց բնակչության սակավ քանակ: Ժողովուրդ, որը տեսել է ամեն բան` ջարդ, կոտորած, կորցրել է` հող, տուն, եկեղեցի, ապա հաղթել, կառուցել, ստեղծագործել: Փիլիսոփայական այս պարույրը հայն իր մաշկի վրա է զգացել: Մեր ժամանակների հայը կրողն է այդ դարերի ի վերուստ տրված իմաստության պաշարի: Սա է հայի պատմությունը, սա է նրա բնութագիրը, հաղթաթուղթը, որ գենն է իր մեջ կրում:
Բայց ժամանակը նորն է թելադրում, գիտատեղեկատվական ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է առավել տեղեկացված լինել հակառակ դեպքում ապագան չի ների: Երեսունամյա ժողովրդականություն վայելող արաբական իշխանություններ մեր օրերում ընկան միայն այն բանի համար, որ ժամանակի հետ համընթաց չքայլեցին, իսկ դա բերեց ծանր հետևանքների այդ ժողովուրդների համար: Կարծում եմ տեղին կլիներ այս օրնակներին կցել նաև ԽՍՀՄ-ի փլուզումը: Պետության առաջին դեմքի կտրվածքով խոչնդոտել կիբեռնետիկական զարգացումը պետության ներսում, մեկնաբանելով իբրև թե դա «բուրժուական հասարակարգի չարիք է» տրամաբանությամբ, բոլորը համաձայն կլինեն, որ այդ պետությունը տեղ չունի մեր օրերում: Անհրաժեշտ է սովորել ուրիշների փորձի վրա ևս:
Այստեղից հետևություներ է պետք անել, որպեսզի ազգը հարատևի անհրաժեշ պայմաներից մեկը պահպանել և հզորացնել է պետք այդ ազգի հայրենիքը: Մեր պայմաններում, երբ բացակայում են նավթագազային մեծածավալ պաշարները, հետևապես այլ բան չի մնում անել քան կենտրոնանալն է գիտակրթական համակարգի գեր կատարելագործման վրա, մենք սխալվելու իրավունք չունենք, ստեղծված ամեն մի հնարավորություն պետք է օգտագործել կառուցելու համար գեր ժամանակակից դպրոցներ, համալսարաններ: Որպեսզի մեր սերունդները չդառնան օտարերկրյա «կատակասերների» կողմից իշխվող անհրաժեշտ է նրանց ժամանակակից ամենաբարձր մակարդակով կրթություն տրամադրել:
Վերջին ժամանակներում մասայականորեն հիասթափություն եմ նկատում ամենութեք, մարդիկ և հատկապես երտասարդները անհավես են դարձել, բոլորի մտքները մեկ են արել, մեկնել արտասահման, մեկնել ուր, որ հնարաոր է միայն արագ, միայն շուտ... սա մեր ազգի հարատևման երկրորդ հիմնախնդիրն է: Պատճառը երկար եմ փնտրել... ինչո՞ւ, ի՞նչ նպատակով մեկնե՞լ, արդյոք այստեղ` Հայստանում հնարաոր չէ բարեկեցիկ ապրել... Խնդիրը բավականին խորքյին է: Այս խնդիրն ուսումնասիրելուց հնարավոր չէ չհիշել հայկական մի ասացվածք,- «որտեղ հաց, այնտեղ կաց», սա է այն հիմնական պատասխաններից մեկը, որ կստանաք հայ էմիգրանտներից: Բայց ի՞նչն է պակաս Հայաստանում, վատն են իշխանություննե՞րը... Այս հարցերի պատասխանները բուռն բորբոքումներով են ուղեկցվում, ծավալվելու անհրաժեշտություն չեմ գտնում: Բայց և այնպես Հայստանում կան բարեկեցիկ ապրողներ, որը բժիշկ, որը ծրագրաորող, իսկ առտասահմանյան այդ երկրներում էլ քիչ չեն ոչ բարեկեցիկ կյանքով ապրողները:
Երբ երիտասարդը, որը դեռ հացի խնդիր լուծելու մասին չմտածելոց իր կյանքում առանցքային ուղղվածություն է վերցնում ամպայման արտասահմանում բնակություն հաստատելը, դա կարծում եմ միայն գալիս է սեփական երկիրն թերագնահատելուց, սեփական երկրին վատ ծանոթ լինելուց:
Այս հարցի պատասխանը լուծման տեսքով ես այսպես եմ տեսնում. երբ դիտում ես արտասահմանյան երկրների տեսարժան վայրերի լուսանկարներ համացանցով անմիջապես գրավում է նկարի որակական հատկանիշները, նկարների վրա համապատասխան ծրագրերով աշխատանքներ կատարելուց հետո ստացված արդյունը գրավում է անմիջական դիտորդին: Արդյունքում դիտողըի մոտ, որը նույնիսկ եթե տեղացի է ենթագիտակցորեն բարձրացնում է արժեքըգնահատականը համապատասխան վայրի հանդեպ: Արդյունքում դիտողը բավարարված է զգում այդ վայրից, իսկ տեղացին հպարտ: Սա բերեցի մի պարզ օրինակ որը կարող է ազդել մարդու մտադրություների վրա: Հայսաշտանը բարեբաղտաբար ունի բավականին բազմազան ու արժեքավոր թե բնական և թե պատմամշակույթային վայրեր անհրաժեշտ է տանել համապատասխան աշխատանքներ դրանք մարդկանց լավագույնս կերպով ներկայացնելու համար: Որպեսզի դեռ նոր կյանք մտնող երտասարդը իրեն թերարժեք չզգա և առանցքային նպատակ չձևավորի արտասահման մեկնելը անհրաշեշտ է որպեսզի նա գիտակցի, որ ինքն ապրում է գեղեցիք երկրում:
Մարդկանց մեծամասնությունը արտագաղթը բացատրում է երկրի տնտեսական ոչ բավարար պայմաններից ելնելով: Ինչ որ չափով համամիտ եմ: Ինչքան ել մարդ հայրենասեր լինի չի կարող սոված մեծացնել իր երեխային հայրենիքում, երբ արտասահմանում ռեալ շանսեր է տեսնում: Այս դեպքում կարծում եմ աշխատանք ունի անելու մեր կառավարությունը: Օրինակի համար սահմանամերձ գոտիները որոշ ժամանակով կարելի է հայտարարել ազատ տնտեսական գոտիներ, և պայմանագրեր կնքել գործարարների հետ, որ աշխատանքի վերցնեն այդ սահմանամերձ գոտիներում բնակող մարդկանց, պայմանով որ նրանք 10 տարի կձերբազատվեն ամեն տեսակի հարկերից: Այսպիսով այժմյան արտագաղթի ամենառիսկային գոտիներում մարդիկ կկարողանան կառուցել բարեկեցիկ միջավայր և միաժամանակ կամրասնենք մեր երկրի սահմանները:
Ես տնտեսագետ չեմ և ոչ էլ առավել ևս քաղաքագետ, հետևապես ես չեմ կարող վստահորեն համառել թե միանշանակ, եթե կառավարությունը որդեջրի իմ մշակած այս մոդելը ապա ծառացած խնդիրները կլուծվեն: Բայց մի բանում մտահոգ եմ, որպես հայ և որպես Հայստանի Հանրապետության քաղաքացի, հայ էթնոցի հարատևման մեծագույն խնդիրներից մեկը դա հսկայական չափերի հասնող արտագաղթի դադարեցումն է: Այսօրվա Հայաստանը կարծես աշխարհին հայ էթնոս մատակարարող 29 հազ. քառ. Տարածք զբաղեցնող մի ֆաբրիկա լինի: Շաբաթը միջինը հինգ հարյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի է հատում միայն հյուսիսային սահմանը անվերադարձ...
Չեմ կարծում ավելորդ կհամարեք համեմատությունս. հայերը աշխարհում 8-ից 12 միլիոն են հաշվառվում (կապված նրանից, թե ծնողից մեկն է հայ թե երկուսնել), իսկ հրեաները 13,2 միլիոն: Կարծում եմ մտածելու առիթ է առաջացնում: Իսրաելը նույնպես շրջապատված է առանցքային իր համար թշնամիներով` արաբամահմեդական երկրներով: Իսրաելը ևս ունի տարածքային խնդիրներ չլուծված: Բայց կարծում եմ բոլորովին էլ այդ 1,2 միլիոն հրեաների տարբերությունը չէ, որ այդքան մեծ դեր է խաղում, որ Իսրաելը բարեկեցիկ է համարում այսօրվա հայը ավելի քան իր երկիրը: Դե եթե այդպես է ապա ինչպես կառուցեցին բարեկեցիկ երկիր 60 տարվա ընթացքում, ինչպես կենտրոնական անապատի անբերի հողի վրա վեր խոյացավ Թել Ավիվը և վերջապես ինչպես կարողացան մեծահարուստ հրեաներին համոզել, որ ներդրումներ կատարեն հայրենական պետությունում, ինչու չուսումնասիրենք և չվերցնենք գործնականում իրեն արդարացրած մեթոդներ: Օրինակները բազում են...
Այնուամենայնիվ կարծում եմ մեր ազգը կկարողանա դիմագրավել ժամանակի հրահրած անհարթ խնդիրներին, և գուց է միայն նրա համար, որ մենք հայ ենք: «Մենք սիրում ենք մեր ազգը ու մեր երկիրը» այս խեսքերը կցանկանամ հնչեն բոլոր հայերի մտքերում: Եվ այս առրթով մի ցանկություն առաջացավ նաև իմ մտքում, որ մեր երկիրն լինի այնքան լավն ու բարեկեցիք, որ ոչ միայն արտերկրի հայերը ցանկանան վերադառնալ հայրենիք այլև արտերկրացիները ցանկանան գալ և ապրեն Հայաստանում: Իսկ Թալիաթները թող գիտակցեն յուրաքանչյուր հայի նկատմամբ ոտնձգություն հրահրող ամպայման կպատժվեն Սողոմոնների կողմից: